News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ուգո Չավեսը հոկտեմբերի 7-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվել է Վենեսուելայի նախագահ:  Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ-ն: Չավեսը հավաքել է ձայների 54%-ը, իսկ նրա հակառակորդ Էնրիկե Կապրիլեսը`  45%:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 80:  Որոշ ընտրատեղամասերում  ստիպված են եղել երկարացնել  աշխատանքը` ընտրողների հոսքի պատճառով, հայտնում է Reuters-ը:

Կարակասում արդեն սկսվել են գործող նախագահի կողմնակիցների հանդիսությունները: Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոն, ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսի  շտաբում ողբում են նրա կուսակիցները: Սակայն, ըստ հասարակական կարծիքի հարցման արդյունքների, ընտրություններում  առաջատար էր հենց Կապրիլեսը: 

Ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսն արդեն ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել պետության գործող ղեկավար Ուգո Չավեսին երրորդ ժամկետում վերընտրվելու կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարն  ընթացել է պետության ղեկավար Ուգո Չավեսի եւ ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ