News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ենթադրյալ հեղինակ Մարկ Բասիլի Յուսեֆը, որը հայտնի է նաեւ Նակուլա Բասիլի Նակուլա  անվամբ, հոկտեմբերի 10-ին պատասխան կտա Լոս Անջելեսի դաշնային դատարանի առաջ:

Յուսեֆը, որը նախկինում դատվել էր ֆինանսական հանցագործության համար, սեպտեմբերի 27-ին ձերբակալվել էր բանտից վաղաժամկետ ազատվելու պայմանները խախտելու մեղադրանքով: Ըստ լրատվամիջոցների` 2011 թվականին Յուսուֆը բանտից ազատվել էր  պայմանով, որ չի օգտվի համացանցից առանց հատուկ թույլտվության: Նրան նաեւ արգելվել էր օգտվել կեղծանուններից:  

Ինչպես Reuters-ին վկայակոչելով հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հոկտեմբերի 10-ին սպասվում է նախնական նիստը:

Քալիֆորնիայի բնակիչ, ղպտիական քրիստոնեական եկեղեցու հետեւորդ Մարկ Բասիլի Յուսեֆին համարում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծողներից մեկը: Սեպտեմբերին համացանցում ֆիլմի հայտնվելուց հետո մահմեդական մի շարք երկրներում սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել էին մարդկային զոհերով: Լիբիայի Բենգազի քաղաքում սպանել էին ամերիկյան դեսպանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ