News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարիին բրիտանական ամենաընթերցվող ամսագրերից մեկի` Tatler-ի վարկածով ճանաչվել է տարվա մարդ:

Եղիսաբեթ թագուհու թոռանն անվանել են «միապետական ընտանիքի ամենահամակրելի եւ խարիզմատիկ ներկայացուցիչ»: Tatler-ի շապիկին արքայազնը բրիտանական ռազմաօդային ուժերի օդաչուի տոնական համազգեստով է: Լրագրողները նրան նկարագրում են իբրեւ առատաձեռն բարեգործ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հարին հաճախ է ամսագրերի շապիկներին հայտնվում, բայց միշտ չէ դրական խոսքերի արժանանում: Այդ նույն համարում Tatler-ը «Արքայազն Հարի. Աղջիկներ, խնջույքներ, սխալներ» խորագրով հոդված է հրապարակել:

Հիշեցնենք, այդ «սխալներից»  մի քանիսը լուրջ հետեւանքներ էին ունեցել: Օրինակ` Լաս Վեգասի խնջույքում մերկ լուսանկարների պատմությունը:

Ներկայումս Հարին ծառայություն է անցնում Աֆղանստանում`իբրեւ թագավորական ռազմաօդային ուժերի զինծառայող:

«Ժողովրդական արքայադուստր» Դիանայի կրտսեր որդին վերջին 20 տարում առաջին տղամարդն է, ում հաջողվել է Tatler-ի շապիկին հայտնվել: 1992թ. «համարի աստղը» դարձել էր Հարիի հայրը` արքայազն Չարլզը, նշում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ