News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն առաջարկել է «ինքնուրույն մտածել Հայաստանից ներգաղթի պատճառների մասին»:

Համապատասխան հարցը ռուս դիվանագետին տրվել է հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում: Առիթը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս արտահայտած դժգոհությունն էր Հայաստանում ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի իրականացման կապակցությամբ:

 «Մի՞թե հարցը ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչությունն է, եթե հայերը ձգտում են Ռուսաստան: Նրանց ստիպողաբա՞ր են այնտեղ տանում», - նկատել է դեսպանը: Ըստ նրա, եթե մարդիկ հեռանում են Հայաստանից, դրա համար օբյեկտիվ պատճառներ ունեն: Եւ դա կապ չունի ԴՄԾ-ի ներկայացուցչության հետ», - ընդգծել է դեսպանը` հիշեցնելով, որ ներկայացուցչության նպատակը անօրինական ներգաղթը սահմանափակելն է, գնացողներին պաշտպանելը, նրանց համար նորմալ  կենսապայմաններ եւ աշխատավարձ ապահովելը:

«Հայերին ոչ ոք ստիպողաբար Ռուսաստան չի քշում: Եթե ԴՄԾ-ի ներկայացուցչությունը փակվի, ներգաղթը դրանով չի դադարի», - նշել է Վյաչեսլավ Կովալենկոն:

Հարցի արդիականության առնչությամբ դեսպանն առաջարկել է հետաքրքրվել, թե Հայաստանից գրին քարտով քանի մարդ է հեռացել ԱՄՆ:

 «Գրին քարտով Հայաստանն ավելի շատ մարդ է լքել, քան ԴՄԾ-ի միջոցով: 2007թ.-ից մինչ օրս ընտանիքներով 5 հազարից ավելի մարդ ԱՄՆ է մեկնել, ԴՄԾ-ի գծով` 5 հազարից քիչ: Ինչի՞ համար է աղմուկը: Ինչի՞ մասին է խոսքը», - հարցրել է դեսպանը:

Ռուս դիվանագետի կարծիքով`նման հարցը, մեղմ ասած, ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ այնքան էլ խելացի չէ: «Նախքան նման հարց տալը, պետք է ծանոթանալ վիճակագրական տվյալներին», - խորհուրդ է տվել Վյաչեսլավ Կովալենկոն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ