News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարի ֆիզիկայի Նոբելյան դափնեկիր են դարձել ֆրանսիացի Սերժ Արոշը եւ ամերիկացի Դեւին Վայնլանդը:

Ինչպես նշվում է Նոբելյան հանձնաժողովի հաղորդագրության մեջ, գիտնականները միմյանցից անկախ մշակել են  մեթոդներ, որոնք թույլ են տալիս հետեւել մասնիկներին՝ չխառնվելով նրանց քվանտային էությանը: Արոշն ու Վայնլանդը կկիսեն 8 միլիոն շվեդական կրոնը (1,2 միլիոն դոլար):

«Նոբելյան դափնեկիրները նոր դարաշրջան են բացել քվանտային ֆիզիկայի ոլորտում: Ֆիզիկայի ավանդական կանոնները զիջում են քվանտային ֆիզիկային: Սակայն քվանտային ֆիզիկայի տարօրինակ ֆենոմենները նախկինում փակ էին դիտարկման համար, այդ պատճառով էլ գիտնականներն ստիպված են եղել հիմնվել մտավոր փորձարկումների վրա՝ ապացուցելով նրանց գոյությունը», - նշվում է մամլո հաղորդագրության մեջ, մեջբերում է  «Ինտերֆաքսը»:

Սերժ Արոշը Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի կազմում ընդգրկված «Կոլեժ դե Ֆրանս» քվանտային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր է: Նա պատվո լեգիոնի շքանշանակիր է: Դեւիդ Վայնլայդը ամերիակցի ֆիզիկոս է, որն աշխատում է Կոլորադո նահանգի ստանդարտների եւ տեխնոլոգիաների Ազգային ինստիտուտում:

Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից՝ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության, տնտեսագիտության եւ խաղաղության պահպանման ոլորտներում: Ֆիզիկայի առաջին դափնեկիրն է դարձել գերմանացի գիտնական Վիլհելմ Ռենտգենը, որն առաջինն է հայտնաբերել X ճառագայթումը, որն ավելի ուշ անվանվել է ռենտգենյան: Սերժ Արոշն ու Դեւիդ Վայնլանդը դարձել են ֆիզիկայի Նոբելյան 193-րդ եւ 194-րդ մրցանակակիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ