News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն այցելել է երգչուհի Լեդի Գագան: Ինչպես հայտնում է  The Times-ը, Լեդի Գագան ներսում մնացել է 5 ժամ: 

Երգչուհին Ասանժին այցելել է հոկտեմբերի 8-ին` Harrods-ում անվանական նոր օծանելիք ներկայացնելուց հետո: Նա ընթրել է Ասանժի հետ եւ լուսանկարվել: Երգչուհին սեւ զգեստով է եղել եւ կախարդուհու սեւ գլխարկով:  Daily Mail-ի լրագրողները հեգնում են. պարզվում է, որ Ասանժը դեռ ընկերներ ունի, հաղորդում է «vesti.ru»-ն:

Հնարավոր է, որ Լեդի Գագան այցելել էր Ասանժին, երբ թվիթերում այդ մասին նրան գրել էր բրիտանացի ռեփ աստղ M.I.A-ն, գրում է «polit.ru»-ն: 

Հիշեցնենք, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժը թաքնվում է բրիտանական իշխանություններից, որոնք մտադիր են նրան հանձնել Շվեդիային,  որտեղ վերջինիս մեղադրում են բռնաբարության մեջ: Ասանժը կարծում է, որ Շվեդիան իրեն կհանձնի ամերիկյան իշխանություններին, չնայած որ ԱՄՆ-ն դա հերքում է: Էկվադորն Ասանժին քաղաքական ապաստան է տրամադրել, սակայն չի կարողանում նրան դուրս բերել դեսպանատան սահմաններից: Ըստ որոշ տվյալների՝ Էկվադորը պատրաստ է Ասանժին պատսպարել Շվեդիայի իր դեսպանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ