News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տասնամյա դադարից հետո բեմ վերադարձած  իտալացի հայտնի երգիչ Ադրիանո Չելենտանոն իր համերգը վերածել է  քաղաքական շոուի: Իհարկե, նաեւ երգել է, երբ  ձանձրացած հանդիսատեսն սկսել է սուլել: Երգչի հյուրն է եղել  ֆրանսիացի հայտնի տնտեսագետ Ժան Պոլ Ֆիտուսին: 

Ադրիանո Չելենտանոն 2 ժամից ավելի ելույթ է ունեցել Վերոնայի «Արենա» բեմում, որն ավելի շատ հայտնի է որպես դասական օպերայի հարթակ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Չելենտանոյի շոուին հրավիրված է եղել նաեւ  իտալացի այլ հայտնի երգիչ Ջանի Մորանդին:

Համերգի ընթացքում Ֆիտուսիի հետ Չելենտանոն քննարկել է ժամանակակից աշխարհի տնտեսական անարդարությունը, որը ոտնահարում է քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները:  Սակայն երբ Չելենտանոն ու  հյուրը տարվել են  զրույցով, հանդիսատեսն սկսել է սուլել եւ երաժշտություն պահանջել:

Եվ երգիչը չի հիասթափեցրել, երգել է ինչպես իր հին հիթերը, այնպես էլ նոր երգեր վերջին ձայնասկավառակից, որը թողարկվել էր նախորդ տարվա դեկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ