News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը կմասնակցի ընդդիմության համակարգող խորհրդի թեկնածուների բանավեճերին: Նոր կազմավորվող մարմնում ելույթ ունենալու հավակնորդների ցանկում արդեն 200 թեկնածուների անուն կա, որոնցից կընտրվեն 45-ը:

Դեբատները տեղի կունենան Պետերբուրգում՝ հոկտեմբերի 11-ին, իսկ բուն ընտրությունները՝ նոյեմբերի 20-21-ին:

Ընդդիմության համակարգող խորհրդի ընտրություններում իրենց թեկնածություններն են առաջադրել, մասնավորապես, բլոգեր Ալեքսեյ Նավալնին, «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը, Բորիս Նեմցովը, Եվգենի Չիրիկովան, հեռուստահաղորդավարներ Տատյանա Լազարեւան, Միխայիլ Շացը, լրագրողներ Սերգեյ Պարխոմենկոն, Տիխոն Դզյադկոն, Օլեգ Կաշինը, գրողներ Լյուդմիլա Ուլիցկայան, Դմիտրի Բիկովը եւ այլն:

Օրերս Սոբչակը հնարավորություն է ունեցել փորձարկել է սուր թեմաների շուրջ զրուցելու իր ունակությունները Ջենիֆեր Լոպեսի հետ, ով մոտ ժամանակներս Ռուսաստանում երկու համերգ է տալու: Երգչուհին լրագրողների հարցերին պատասխանել է հեռուստակամուրջի միջոցով:

Սոբչակը հարց է ուղղել Pussy Riot-ի մասին, որը սկզբում անակնկալի է բերել Լոպեսին, քանի որ անգլրենում այն անպարկեշտ հնչողություն ունի:

«Բարեւ Ձեզ, իմ անունը Քսենյա Սոբչակ է, եւ ես Ռուսաստանից եմ... Բարեւ, հիմա մեր երկրում ակտիվորեն քննարկվում են ժողովրդավարության եւ խոսքի ազատության հարցերը: Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը Pussy Riot-ի գործին: Ինչպես Դուք կգնահատեք Մադոննայի րարքը, ով Մոսկվայում իր ելույթի ժամանակ իր մեջքին գրել էր Pussy Riot»,-հարցրել է Սոբչակը, հաղորդում է NEWSru.com-ը:

«Ես չհասկացա, թե ինչ Դուք ասացիք, բայց բոլոր դեպքերում թույլ տվեք ընդհատել Ձեզ, որովհետեւ ես չեմ ցանկանում խոսել քաղաքականության մասին, անկեղծ ասած... Ես այսօր այստեղ եմ, որպեսզի խոսեմ իմ առաջիկա շրջագայության շոուի մասին եւ եթե եթե Դուք հարցեր այդ մասին, ես ուրախ կլինեմ պատասխանել դրանց»,-նշել է Լոպեսը, իսկ Սոբչակի ճշտող հարցին էլ արձագանքել է, որ սեփական կարծիք ունի քաղաքական հարցերի վերաբերյալ, բայց այս պահին պատրաստ չէ քննարկել դրանք:

«Ես այստեղ եմ գտնվում որպես երգչուհի, դերասանուհի ու արտիստ: Հենց այդ մասին էլ կցանկանայի խոսել»,-ասել է նա:
Ինչպես Չուլպան Խամատովայի դեպքում, այս անգամ եւս Սոբչակը որոշել է հասնել իր հարցի պատասխանին: Թեեւ Լոպեսի ասիստենտը խնդրել է խոսափողը փոխանցել մեկ այլ լրագրողի, սակայն Քսենյա Սոբչակը անտեսել է այն եւ շարունակել. «Դուք կարծում եք, որ ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վրա ազդեցություն ունեցող մարդը պե՞տք է պայքարի մարդու իրավունքների համար, արտահայտի իր կարծիքը մասնավորապես խոսքի ազատության վերաբերյալ»:

Երգչուհին ընդհատել է հեռուստահաղորդավարուհուն, նշելով. «Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է անեն այն, ինչ նրանց թելադրում է սիրտը: Միշտ: Ես հասկանում եմ, որ Դուք կրկին ինձ փորձում եք ներքաշել քաղաքականության մասին խոսակցության մեջ, բայց ես չեմ ցանկանում դա անել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ