News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի սահմանապահ ուժերը Էդիրնեում ձերբակալել են անօրինական ճանապարհով Եվրոպա անցնել ցանկացող 151 հոգու։

Թուրքական Haberciniz կայքի փոխանցմամբ՝  թուրքական ժանդարմերիայի հրամանատարության ուժերը Էդիրնեում՝ սահմանամերձ Բոսնաքյոյ, Սարայաքփնար եւ Յենիքադըն գյուղերում կատարած գործողությունների ժամանակ ձերբակալել են 151 հոգու, ովքեր ցանկացել են անօրինական ճանապարհով անցնել Եվրոպա։

Ձերբակալվածների մեջ են Վրաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Պակիստանի եւ այլ երկրների քաղաքացիներ։

Ձերբակալվածներին տարել են Էդիրնեի օտարերկրացիների համար նախատեսված վարչություն, որտեղից նրանց կարտաքսեն Թուրքիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ