News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Քիմ Քարդաշյանը կոտրված է, որ իր նախկին բոյֆրենդ Ռեջի Բուշը պատրաստվում է առաջին անգամ հայր դառնալ եւ նրա նոր ընկերուհին հղի է: Այս մասին հաղորդում  «Christian Post»-ը՝ վկայակոչելով «RadarOnline.com»-ը:

Քարդաշյանը, ով հիմա հանդիպում է Քանյե Ուեսթի հետ, ըստ մամուլի, «շատ ընկճված է», որ Ռեջի Բուշի ընկերուհին՝ Լիլիթ Ավագյանը սպասում է երկրորդ երեխային: Հաղորդվում է, որ Քիմն ասել է, որ Բուշն իր կյանքի իրական սերն է եղել:

Խոսակցությունների համաձայն, ռեալիթի-շոուի աստղը դեռ հույսեր է փայփայում, որ մի գեղեցիկ օր իրենք կհաշտվեն:

«Քիմը երկար ժամանակ ճնշում է գործադրել Ռեջիի վրա, որպեսզի նրանք ամուսնանան, երբ նրանք միասին էին, որովհետեւ նա ցանկանում էր Ռեջիի հետ ընտանիք կազմել: Իսկ վերջինս պարզապես մտածել է, որ Քիմը չափից դուրս մեծ նշանակություն է տալիս իր փառքին եւ ռեալիթի-շոուին, ինչը նրան դուր չէր գալիս: Ռեջին ավելի քան հինգ տարի Քարդաշյանների ընտանիքի մասն էր եւ հոգու խորքում Քիմը միշտ հույս է ունեցել, որ իրենք, ի վերջո, միասին են լինելու, թեեւ նա ամուսնացել էր Քրիս Համֆրիսի հետ»,- պատմում է պարբերականի աղբյուրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քիմ Քարդաշյանի նախկին ընկեր Ռեջի Բուշը եւ նրա նոր ընկերուհին` Լիլիթ Ավագյանը, ով անչափ նման է Քիմին, երեխա են սպասում:

Երբ Քիմ Քարդաշյանը եւ նրա ֆուտբոլիստ ընկեր Ռեջի Բուշը բաժանվել են, վերջինս  ծանոթացել է մի կնոջ հետ, ով Քիմի  կրկնօրինակն է: Այժմ, համաձայն ամսագրի, Ռեջին եւ Լիլիթ Ավագյանը երեխա են սպասում: Ամսագրի հայտնի է դարձել, որ զույգը, որը հանդիպում է  արդեն մեկ տարի, այս նորությունը հայտնել են միայն մի քանի ընկերների, քանի որ Լիլիթը դեռեւս հղիության 12-րդ շաբաթականում է գտնվում եւ սպասվում է, որ երեխան կծնվի ապրիլին:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը եւ Ռեջի Բուշը հանդիպել են 2007 թ-ին: Նրանց հարաբերությունները տեւել է երկու տարի, իսկ հետո զույգը դադարացրել է սիրավեպը 2009 թ-ի հուլիսի 27-ին: Երկու ամիս անց նրանք կրկին միացել են , սակայն հետո վերջանականորեն բաժանվել են 2010 թ-ի մարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ