News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը հայտնվել է սկանդալի կենտրոնում. պահապանները դուրս են հրավիրել նրան Նյու Յորքի Nick and Toni`s ռեստորանից: Հնարավոր է, Գիրը 63 տարեկան հասակում չէր մոռացել սեքս-խորհրանիշի իր սպիտակ կարգավիճակի մասին, թեեւ, իհարկե, ոչ բոլորին է դուր գալիս ուշադրությունը, նույնիսկ նման հայտնի տղամարդու կողմից:

Ականատեսների խոսքով, ռեստորանում ընթրիքի ժամանակ Գիրը նկատել է գեղեցիկ շիկահեր մի կնոջ եւ երկար ժամանակ աչքը չի կտրել նրանից, ուշադրություն չդարձնելով գեղեցկուհու ամուսնու վրդովմունքին: «Նա մոտեցավ սեղանին եւ ոչ մեկին չէր նկատում այդ կնոջ կողքին: Նա խոնարհվել է գեղեցկուհու առաջ եւ փորձել է նրա ականջին ինչ-որ բան շշնջալ»,-պատմել է ականատեսներից մեկը, հաղորդում է «Պապարացին»:

Դերասանի նման պահվածքը անհարմար դրության մեջ է դրել կնոջը, իսկ նրա ամուսինը Գիրին պարզապես խնդրել է ««գնալ գրողի ծոցը»: Ռիչարդը չի վախեցել ու փորձել է շարունակել խոսակցությունը: Արդյունքում արտիտին տիպված են եղել դուրս հրավիրել ռեստորանից:

Սակայն Գիրի ներկայացուցիչը տեղի ունեցածը մի փոքր այլ կերպ է մեկնաբանել, հայտարարելով, որ դերասանին ճիշտ չեն հասկացել: Նրա վարկածով, Ռիչարդը «մի փոքր կատակել է», երբ կանգ է առել գեղեցկուհու սեղանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ