News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը միաժամանակ եղել է եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդի կինը, եւ ամունացած պահպանողական նախարար Պատրիկ Դեւեջյանի սիրուհին, հաղորդում է բրիտանական Sun-ը: Թերթը հրապարակել է 47-ամյա «տաքարյուն» Տրիերվեյլերի սկանդալային դավաճանության մանրամասները:

Դեւեջյանը Օլանդի հակառակորդի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մոտ ընկերն է:

Վալերի Տրիերվեյլերը երբեք չի վայելել ֆրանսիական մամուլի սերը, ում մամուլում անվանում են «Վալերի ռոտվեյլեր» եւ մինչ այս սկանդալը եղել է Ֆրանսիայի ամենա ոչ պոպուլյար առաջին տիկինը ժամանակակից Ֆրանսիայի պատմության ընթացքում:

Տրիերվեյլերը դարձել է իր ապագա (թվով երրորդ) ամուսնու՝ Ֆրանսուա Օլանդի սիրուհին դեռեւս այն ժամանակ, երբ 58-ամյա Օլանդը դեռ ապրում էր Սեգոլեն Ռուայալի հետ, ով նրա 4 երեխաների մայրն է եւ Սոցիալիտական կուսակցության ազդեցիկ դեմքերից մեկը:

Հիմա հայտնի է դարձել, որ Վալերի Տրիերվեյլերը ոչ միայն ամուսնացած է եղել՝ ամուսնացած Օլանդի հետ ինտրիգների ժամանակ, այլեւ «գաղտնի սեքսուալ հանդիպումներ» է ունեցել Դեւեջյանի հետ, ով հիմա 68 տարեկան է:

Թերթի փոխանցմամբ, Տրիերվեյլերը բազմիցս Դեւեջյանին խնդրել է թողնել 30-ամյա կնոջը եւ երբ Դեւեջյանը կտրականապես մերժել է այդ առաջարկը, նա իր ջանքերն ուղղել է երկրի ներկա նախագահի ուղղությամբ:

«Դա անհավատալի է թվում, բայց ինչպես Դեւեջյանը, այնպես էլ Օլանդն իմացել են, որ իրենք երկուսն էլ քնում են նույն կնոջ հետ եւ միմյանց վերաբերվել են մեծ հարգանքով»,-նշում է թերթը:

Միաժամանակ, երկու տղամարդու հետ քնող Տրիերվեյլերը, նաեւ ամուսնացած է եղել «Պարի Մատչ» ամսագրի լրագրող Դենիս Տրիերվեյլերի հետ, որից ունի երեք որդի: Այսպիսով, նա միաժամանակ ակտիվ կապի մեջ է եղել երեք տղամարդու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ