News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկովյան ոստիկանները 31-ամյա մոսկվացի Ալեքսեյ  Ռուսակովին, ով նախնական տվյալներով մեղադրվում է Մարինա Գոլուբի մահվան մեջ, առաջարկում են ներկայանալ մեղայականով: Հոկտեմբերի 10-ին տեղեկություն է հայտնվել, որ ՆԳՆ-ի աշխատկիցները ձերբակալել են մեղավորին, սակայն հետագայում այս տեղեկատվությունը հերքվել է:

Մինչդեռ դերասանուհու  եւ Hyundai Getz մեքենայի վարորդի կյանքը խլած վթարի շուրջ սկանդալային նոր մանրամասներ են ի հայտ գալիս:  Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Մարինա Գոլուբի մահվան ենթադրյալ մեղավորը մեքենայում է թողել անձնագիրը եւ խեռախոսը: Ինքը` Ռուսակովը դեպքի վայրից հեռացել է մինչեւ ոստիկանների ժամանումը:

Պարզվել է, որ Ռուսակովը բազմիցս պատասխանատվության է ենթարկվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Մոսկվացին 10 անգամ վթարի է ենթարկվել, նրա նկատմամբ 50 արձանագրություն է կազմվել: Տղամարդը բազմիցս գերազանցել է արագությունը եւ ղեկին նստել է ոչ սթափ վիճակում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Դմիտրի Տուկինը, ով տեղափոխում էր Մ. Գոլուբին, ընդհանրապպես իրավունք չուներ նստել ղեկին, քանի որ զրկվել էր վարորդական իրավոնւքից մինչեւ 2013 թ-ը` ոչ սթափ վիճակում վարելու համար: Այնուհանդերձ դա նրան չի խանգարել զբաղվել անօրինական տեղափոխությամբ: Այսպիսով կարելի է ենթադրել, որ այս վթարի մեջ մեղավոր են երկու վարորդները, ովքեր խախտել են երթեւեկության կանոնները, գրում է ՌԲԿ-ն:

Տեսաբանները նշում են, որ դերասանուհին մահացել է հանգամանքների բերումով: Պարզվել է, որ Մարինա Գոլուբը, ով սովորաբար երթեւեկում էր Toyota  մակնիշի սեփական մեքենայով, սեպտեմբերին թեթեւ վնասել էր  մեքենան, որը կանգնեցվել է կայանատեղում: Դերասանուհին պատրաստվում էր վաճառել իր ավտոմեքենան եւ մոտ օրերս պետք է նոր մեքենայի գնման գործերով զբաղվել:

Հիշեցնենք, որ Լոբաչեւսկու եւ Վերնադսկու պողոտաների հատման վայրում իրար են բախվել 4 մեքենաներ: Վթարի զոհ է դարձել նաեւ մեկ տղամարդ, ում ինքնությունը պարզվում է: Նա եղել է դերասանուհու հետ նույն մեքենայում, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Ինչպես հաղորդում է Life News-ը, 54-ամյա  Մարինա Գոլուբը եղել է Hyundai մակինշի մեքենայի մեջ: Պարզվել է, որ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից: Սակայն վթարի մեղավորը նա չէ, այլ Cadillac-ի վարորդը, ով անցել է կարմիր  լույսի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ