News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի քրեական հետապնդումը թույլ է տվել հենց ԱՄՆ-ն: Այդ մասին հոկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: 

Նա նաեւ նշել է, թե չի հավատում որ ԱՄՆ-ի դեսպանն ի վիճակի չէ կանխել Հայաստանում այս կամ այն անձի նկատմամբ հետապնդումը: «Այսինքն, մեծ հաշվով նրանք դեմ չեն:  Հայաստանը դարձել  է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պայքարի առարկա, իսկ  Հայաստանին տիրելու  գլխավոր  լծակը նախագահի աթոռն է:  Ռուսաստանն այսօր կատաղած է, քանի որ նրանից փորձում են խլել Հայաստանում  ունեցած ազդեցությունը, եւ նման  իրավիճակում ռուսական կողմը շատ բանի է ընդունակ»:

Ըստ Մանուչարյանի՝ հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն նման փոքր հարվածներով փորձում է թուլացնել եւ չեզոքացնել Ռուսաստանի գլխավոր զենքը: Նա կոչ է արել ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այս ամբողջ պատմության ընթացքում: Հայաստանը ղեկավարող «վարչակազմն» սկսում է հետապնդել ամեն առումով պաշտպանված մի մարդու, որը  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ դեմքն է, այդ ընթացքում կուսակցության առաջին դեմքը հանկարծակի անհետանում է, իսկ մնացած անդամները, որոնք նախկինում պետական պաշտոններ էին զբաղեցնում, անօրինական ճանապարհով գումար վաստակում, սկսեցին մտածել, թե ինչ կանեն իրենց հետ, եթե նման գործողություններ են ձեռնարկում այդ մակարդակի պաշտպանված մարդու նկատմամբ: Այդպիսով,  Օսկանյանի դեմ գործողություններով չեզոքացվում է ամբողջ  «ռուսական համակարգը»,- նշել է Մանուչարյանը:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք իրական է համարում Օսկանյանի առաջադրումը նախագահական ընտրություններին, Մանուչարյանը նշել է, որ այդ հարցն ավելի լավ է ուղղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպաններին, հենց նրանք են որոշում որ դերում է Օսկանյանը նախընտրելի ՝ նախագահի թեկնածուի, թե տառապյալ բանտարկյալի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ