News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում մահացել է գիտնական Քիթ Քեմփբլը, որը կլոնավորել էր Դոլի անունով ոչխարին: Նա մահացել է հոկտեմբերի 6-ին, սակայն այդ մասին չէր հաղորդվել: Ինչպես հայտնում է AP-ը, Քեմփբլը վախճանվել է 59 տարեկան հասակում: Մահվան պատճառները չեն ճշտվում: Գիտնականն աշխատել է մինչեւ վերջին օրը, գրում է The Washington post-ը:

«Աիֆ»-ը տեղեկացնում է, որ Քեմփբլն աշխատել է Նոթինգհեմի համալսարանում: Կենդանիների  կլոնավորման նախագիծը նա սկսել էր 1991 թվականին` գործընկեր Յան Ուիլմութի հետ: 5 տարի անց գիտնականներին հաջողվել էր մշակել տեխնոլոգիա, որը թույլ էր տալիս ցանկալի արդյունքի հասնել:

Այդպիսով, 1996 թվականի հուլիսի 5-ին աշխարհ եկավ կլոնավորված Դոլի ոչխարը: Կենդանին ապրեց մինչեւ 2003 թվականը, իսկ հետո քնեցվեց, քանի որ գիտնականները նրա մոտ հայտնաբերել էին վիրուսային հիվանդությունից առաջացած թոքային քաղցկեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ