News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից պատվիրակություն է այցելել Բելգիայի թագավորության եւ Լյուքսեմբուրգում Հունգարիայի հանրապետության մշտական դեսպան Քովաչ Թամաս Իվանին: Այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը:

Հանդիպման նպատակն էր Հունգարիայի իշխանություններից բացատրություններ պահանջել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին, եւ առաջարկել քայլեր՝ ուղղված Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ կապերի վերահաստատմանը:

Դեսպանը իր իշխանությունների հուսախաբությունն է փոխանցել Ադրբեջանի կառավարության կողմից Սաֆարովի ազատ արձակման, ինչպես նաեւ տրված պարգեւների եւ հերոսացման համար՝  նշելով, թե Ալիեւի այս քայլը հակառակ է դիվանագիտական ու քաղաքական պատշաճ բոլոր սկզբունքներին, հատկապես, երբ Ադրբեջանը պաշտոնապես խոստացել էր, թե Սաֆարովն իր պատիժը պիտի շարունակի կրել ադրբեջանական բանտում: Դեսպանը նաեւ նշել է, որ կարեւոր է, որ Հայաստանն ու Հունգարիան վերահաստատեն դիվանագիտական կապերը:

Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով հայ-հունգարական երկարամյա կապերին եւ Հունգարիայում հայ համայնքին՝ նշել է, որ Հունգարիայի իշխանությունները պետք է ավելի լավ վերլուծեին հարցը, եւ պետք է ակնկալեին, որ Ադրբեջանի իշխանությունները պիտի դիմեին Սաֆարովի հերոսացման քայլին` նկատի ունենալով Ալիեւի հակահայկական քաղաքականությունը: Գասպար Կարապետյանը նշել է, որ Հունգարիան պետք է պատասխանի նաեւ այդ ամբաստանություններին, թե Սաֆարովի հանձնումը նաեւ առեւտուրի արդյունք է՝ նկատի ունենալով Ադրբեջանի կողմից հսկայական գումարների ներդրումը:

Նա շեշտել է, որ Հունգարիան հայտարարությամբ պետք է հանդես գար` կողմնակից հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին:

Գասպար Կարապետյանն ասել է, որ եթե անեին այդ քայլը, Հայաստանի իշխանությունները կնկատեին դրանք որպես դրական նշաններ եւ կվերանային Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը վերահաստատելու հարցը: Դեսպան Քովաչը խոստացել է հանդիպման եւ պահանջների մասին տեղեկացնել Հունգարիայի արտաքին գործերի նախարարին ու գերատեսչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ