News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱՄՆ-ի փոխնախագահների թեկնածուների հեռուստաբանավեճում հաղթել է հանրապետական Փոլ Ռայանը: Նման տվյալներ է ներկայացնում CNN- ը` իր հեռուստադիտողների շրջանակում իրականացրած հարցման արդյունքում, որոնցից 48 տոկոսը առավել համոզիչ է համարել Ռայանի ելույթը, իսկ 44 տոկոսին դուր է եկել Բայդենի ելույթը:

Մեկ այլ հեռուստաընկերության` CBS-ի  հարցման արդյունքներով բանավեճում հաղթանակ է տարել Ջոզեֆ Բայդենը: Այս  մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս կապակցությամբ ինտերնետի օգտատերերը քննադատել են CNN-ին, ովքեր դժգոհ են հարցման արդյունքներից: Նրանց մեծամասնության կարծիքով բանավեճը միանշանակ հաղթել է Բայդենը:

Բանավեճը Փոլ Ռայանի եւ Ջոզեֆ Բայդենի միջեւ տեղի է ունեցել Կենտուկի նահանգի Դանվիլ քաղաքում: Թեկնածուները կես ժամվա ընթացքում քննարկել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ ուղիղ եթերում հեռուստաբանավեճ  են ունեցել նաեւ  Բ. Օբաման եւ Միթ Ռոմնին, որտեղ  հաղթող է ճանաչվել վերջինս: Հաջորդ բանավեճը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին եւ 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ