News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային աստղ IN-GRID-ի համերգը, որը կկայանա ս.թ. հոկտեմբերի 14-ին Ազատության հրապարակում, կբացվի հայ եւ արտասահմանյան դիջեյների տպավորիչ շոու-ծրագրով: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Իրենց  լավագույն կատարումները հայ հանդիսատեսին կներկայացնեն Armenian Music Awards 2009-ի  (Լոս Անջելես) «Տարվա լավագույն պարային եւ էլեկտրոնային ալբոմը» անվանակարգում հաղթող ճանաչված DJ C-rouge, Geometria.ru նախագծի «Տարվա հայտնությունը 2009» անվանակարգի  հաղթող DJ Leon Gris, ինչպես նաեւ ակումբային ճանաչված դիջեյներ Deep Danny-ն եւ DJ Samwell-ը: 

Երեկոյի աստղը կլինի Tu es foutu, Shock, In-Tango մեգահիթերի կատարող` անկրկնելի IN-GRID-ը: Հիշեցնենք, որ համերգը կազմակերպված է «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից եւ նվիրված է բանկի հիմնադրման 11-ամյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ