News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դերասանուհի Մարինա Գոլուբի մահվան պատճառ դարձած վթարի մեղավոր Ալեքսեյ Ռուսակովը տեսագրություն է թողարկել կատարվածի իր վարկածով: Նա ընդունել է անուղղակի մասնակցությունը հեռուստահաղորդավարուհու մահվանը եւ պարզաբանել, թե ինչու է փախել դեպքի վայրից:

Նա հերքում է բջջայինն ու անձնագիրը կորցնելը: Այն, որ ոստիկանությունը կեղծ լուրեր է տարածում, երիտասարդին ստիպում է մտածել իրավապահների կողմնակալության մասին: Ըստ Ռուսակովի`նա դիտարկել է ներկայանալու հնարավորությունը, սակայն վախեցել է, որ այն չեն գրանցի: Նա հայտարարել է, որ չի հավատում հետաքննության անաչառությանը:

Ռուսակովը վթարի մեղավոր է համարում նաեւ այն մեքենայի վարորդին, որում գտնվում էր Գոլուբը: Երիտասարդը չէր սպասել, որ մեքենան կտրուկ իր դեմ դուրս կգա, եւ ստեղծված իրադրությունում  սխալ որոշում էր կայացրել` հուսալով ավարտել մանեւրը եւ խուսանավել:

Նա հայտարարել է, որ միանգամայն սթափ է եղել: Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ  իբր իրեն հարբած վիճակում վարելու համար զրկել էին վարորդական իրավունքից:  Նա լրատվամիջոցներին կոչ է արել դադարեցնել իր հարազատների հետապնդումը:

Հիշեցնենք, որ դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Մարինա Գոլուբը վթարի էր ենթարկվել հոկտեմբերի 10-ի գիշերը, երբ բախվել էին «Ժիգուլի», Kia, Hyundai եւ Cadillac մեքենաները: Ականատեսները պատմել են, որ  Cadillac-ի վարորդը անտեսելով  կարմիր լույսը, արագության տակ հայտնվել է խաչմերուկում, որտեղ բախվել է այլ մեքենաների: Դերասանուհին գտնվել է Hyundai մեքենայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ