News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նշանավոր ռուս դերասան Լեոնիդ Բրոնեւոյը, ով սրտի կաթված էր տարել Կիեւում, Մոսկվա է տեղափոխվել:

Հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Բրոնեւոյը բժիշկների ուղեկցությամբ գնացքով Կիեւից Մոսկվա է տեղափոխվել: Ավելի վաղ ուկրաինացի բժիշկները թույլ են տվել դերասանին վերադառնալ ռուսական մայրաքաղաք, որտեղ նա կշարունակի բուժումը: Բրոնեւոյին կտեղավորեն Չազովի անվան սրտաբանական կենտրոնում: Ներկայումս դերասանի վիճակը կայուն է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Կիեւից մեկնելուց առաջ դերասանը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի բժիշկներին երկրորդ կյանք նվիրելու համար, հաղորդում է «Վեստի.ru»-ն:

Ռուս դերասանը խոստանում է մեկ ամսից բեմ վերադառնալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 18-ին Կիեւում «Լենկոմ» թատրոնի հետ շրջագայության ավարտի հենց հաջորդ օրը ռուս դերասան Լեոնիդ Բրոնեւոյի ինքնազագոցողությունը վատացել էր: Նա կաթվածով հոսպիտալացվել է Կիեւի քաղաքային բժշկական կենտրոն:  Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ  83-ամյա արտիստի մոտ սրտամկանի սուր ինֆարկտ է ախտորոշվել: Դերասանին բարդ վիրահատություն են արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ