News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պակիստանցի պատանի իրավապաշտպան Մալալա Յուսաֆզային, որը ենթարկվել էր թալիբների հարձակմանը, բուժման համար տեղափոխել են Մեծ Բրիտանիա, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 14-ամյա Մալալայի վիճակը բարելավվում է: Մալալան նույնիսկ կարողացել էր մի փոքր շարժել ձեռքերն ու ոտքերը:

Ըստ AFP գործակալության` սպասվում էր, որ բուժման համար աղջկան կուղարկեն ԱՄԷ: Երկրի կառավարությունը նույնիսկ հատուկ ինքնաթիռ էր ուղարկել Պակիստան հիվանդին տեղափոխելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Մալալա Յուսաֆզայի վրա հարձակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 9-ին: «Թալիբանի» գրոհայինները կրակել էին աղջկան, երբ նա  դասերից հետո տուն վերադառնալիս էր եղել: Փամփուշտներից մեկը դիպել էր նրա գլխին: 

Աղջկա վրա մահափորձի կասկածանքով ձերբակլավել էին 4 մարդ: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ձերբակալվածների շարքում եղել էր  դպրոցի պահակը, որտեղ սովորում էր աղջիկը: Երկրի կառավարությունը կտրուկ դատապարտել էր  հարձակումը եւ 10 հազար ռուփի (100 հազար դոլարից ավելի) էր առաջարկել չարագործների մասին տեղեկատվության համար:

Մալալան բլոգ է վարում 11 տարեկանից: Նա ակտիվորեն աջակցում է աշխարհիկ կենսակերպը, հանդես գալով «Թալիբան» շարժման դեմ, եւ  պայքարում էր հանուն աղջիկների կրթության: Չնայած որ համացանցային օրագիրը նա վարում էր կեղծանվան ներքո, թալիբները կարողացել են իմանալ, թե ով է թաքնվում կեղծանվան տակ, երբ Մալալան ազգային մրցանակ էր ստացել խիզախության համար եւ առաջադրվել էր մանկական միջազգային խաղաղության մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ