News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Այսօր տարեդարձն է նշում ամերիկյան թերթային ամենաարտասովոր եւ հայտնի կոմիքսներից մեկը`«Փոքրիկ Նեմոն երազների աշխարհում»: Google-ի լոգոտիպը հոկտեմբերի 15-ին հայտնի կոմիքսի անիմացիոն տարբերակով է, որը պատմում է, թե ինչպես 6-7-ամյա տղա Նեմոն փորձում է հասնել Մորփեոս արքայի աղջկան` երազների արքայադստերը:

Ինչպես բնօրինակում, Google-ի ինտերակտիվ տարբերակում էլ Նեմոն անկողնուց ընկնում է փոսը եւ փրկում արքայադուստր Կամիլային: Ամբողջ անիմացիան տեսնելու համար հարկավոր է սեմել նկարների ներքեւի աջակողմյան հատվածի սլաքը:

«Փոքրիկ Նեմոն երազների աշխարհում» թերթային կոմիքսը ստեղծել է ամերիկացի հայտնի նկարիչ Ուինզոր Մաքքեյը: «Փոքրիկ Նեմոն» պատմում էր իր հերոսի երազների մասին եւ երեւակայական կերպարներ էր ներառում, որոնք պետք է երազի զգացողություն հաղորդեին:

Մաքքեյի պատկերները, շնորհիվ խոսունության, մշտապես երկրպագուներ էին ունենում, ժամանակի թերթերը հենց նրա նկարներին էին հատկացնում սյունյակի կեսը: Մաքքեյն առաջինն է 1911թ. էկրանավորել իր կոմիքսները: Դա 10 րոպեանոց ֆիլմ էր, որը նկարահանելիս նրան աջակցել էր ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջեյմս Բլեքթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ