News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոլիվուդի հանրահայտ դերասան Ռասել Քրոուն, ով հայտնի է իր բռնկուն բնավորությամբ, հեռացել է կնոջից, ում հետ ամուսնացած էր 9 տարի: Ըստ որոշ խոսակցությունների, պատճառը կնոջ՝ Դանիել Սփենսերի դավաճանությունն է:

Առաջին խոսակցությունները, ըստ որոնց աստղային ընտանիքում ամեն բան նորմալ չէ, հայտնվել են այս տարվա հունիսին, երբ պապարացիները բռնացրել են Դանիել Սփենսերին գիշերային ակումբում՝ Դամիան Ուայթսվուդի հետ: Սփենսերը վերջինիս հետ նկարահանվում էր «Պարեր աստեղրի հետ» հեռուստաշոուում, հաղորդում է Dni.ru-ն:

Ռասելի եւ Դանիելի պաշտոնական ներկայացուցիչները ձեռնպահ են մնում որեւէ մեկնաբանությունից եւ քար լռություն են պահպանում: Ամուսնանալով 2003 թվականի ապրիլին, Քրոուն եւ Սփենսերը մեծացրել են երկու երեխաների՝ 8-ամյա Չարլզին եւ 6-ամյա Թենիսոնին: Ասում են, որ տղաները կմնան մոր հետ:

Ընդ որում, ինչպես հայտնում է Sydney Morning Herald-ը, ամուսնալուծության դեպքում, Ռասել Քրոուի կինը կստանա 25 մլն դոլար: Ընդ որում, որպես բաժանման պատճառ, պարբերականը նշում է դերասանի լարված աշխատանքային գրաֆիկը:

Ամուսնական պայմանագրի համաձայն, Սփենսերը կստանա 15 մլն դոլարից ոչ պակաս գումար եւ Փենթհաուս Սիդնեյում, որի մակերեսը կազմում է 1,3 հազար մետր: Փենթհաուսի արժեքը կազմում է շուրջ 14 մլն դոլար:

Բացի այդ, Քրոուն պարտավորվում է վճարել 6 մլն դոլար՝ երկու երեխաների համար: Բացի այդ, զույգն անշարժ գույք ունի Ավստրալիայում, որը գնահատվում է 50 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ