News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայում նոր սկանդալ է հասունանում. Կրթության նախարար Աննետ Շավանին մեղադրել են գրագողութան մեջ: Խոսքը վերաբերում է թեկնածուական դեսերտացիային, որը նա պաշտպանել է 1980 թ-ին:

Դյուսելդորֆի համասարանի փորձագետները գրագողության նշաններ են հայտնաբերել 60 էջանոց աշխատանքում: Այժմ աշխատանքը պետք է քննարկման ենթարկվի դեսերտացիոն հանձնժողովի կողմից: Այն դեպքում եթե մեղադանքը հաստատվի, նախարարը կզրկվի գիտական աստիճանից: Ինքը` Շվանը բոլոր մեղադրանքները հերքել է եւ խիստ քննադատության է ենթարկել փորձագիտական ամփոփման հրապարակումը, գրում է «Պրավդա.ru»-ն, վկայակոչելով  DW.de-ն:

Հիշեցնենք, որ Աննետ Շավանը քաղաքական առաջին գործիչը չէ, ով կասկածվում է գրագողության մեջ: Անցյալ տարի  գրագողության մեջ է մեղադրվել Պաշտպանության նախարար Կառլա-Տեոդորա Գուտենբերգը, ինչի արդյունքում նա զրկվել է եւ գիտական աստիճանից եւ իր պաշտոնից: Ռումինիայի Ազգային թեսթավորման  հանձնաժողովը գրագողության մեղադրանք է առաջադրել երկրի վարչապետի` Վիկտոր Պոնտիի նկատմամբ: Այս գարնանը Հունգարիայի խորհրդարանը ընդունել է երկրի նախագահ Պալ Շմիթի հրաժարականը այն սկանդալից հետո, երբ նրան մեղադրել են գրագողության մեջ` 1992 թ-ին գրված  գիտական աշխատանքը համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ