News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, որ հինգշաբթի` հոկտեմբերի 18-ին, տեղի է ունենալու օլիմպիական չեմպիոնուհի, Հայաստանի եւ Օլիմպիական կոմիտեի «երեսը պարզած» բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանիքը:

Նա ամուսնանում է իրենց համքարության ներկայացուցիչ-ծանրամարտիկի հետ: Հարսանիքի քավորը, սակայն, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը չէ. նախընտրել են ավանդական քավորին:

Սակայն ողջ հարսանիքն ընթանալու է Ծառուկյանի բարձր հովանու ներքո: Ընդ որում, «Շանթ» ռեստորանային համալիրում: Ապարանյան ծագմամբ օլիմպիական չեմպիոնուհու համար ընտրել են ապարանյան «ծագմամբ» ռեստորանը, որը Ղարիբյանին է պատկանում՝ Աղվան Հովսեփյանի հոգատար տանիքի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ