News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հեռուստաեթերից հայտարարել է, որ ինքն ու  «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկին տարբեր փիլիսոփայության կրողներ են: Նրա խոսքով` ամեն մեկն ինքն է ընտրում հաջողության իր գնահատականը, իսկ Խոդորովսկին գերագնահատել է փողի դերը:

Ռ. Վարդանյանը պատմել է, որ շատ լավ է ճանաչում Խոդորովսկուն եւ հիշել է 1997թ. կայացած զրույցը: Այն ժամանակ Խոդորովսկին Վարդանյանին միաժամանակ խելացի եւ հիմար էր անվանել եւ խորհուրդներ տվել ըստ Մարքսի նախնական կապիտալ կուտակելու վերաբերյալ: 

«Այժմ կապիտալի կուտակման նախնական փուլն է, իսկ դու փորձում ես  ճիշտ, ազնիվ բիզնես կատուցել, հինգ տարուց ես ու դու տարբեր գումարներ կունենանք: Այժմ հարկավոր է հնարավորինս շատ ակտիվներ ստանալ, հետո մի մասը կտաս, մի մասը կխլեն, բայց մնացած մասը բավական կլինի: Իսկ դու դանդաղ կկառուցես, անելու քիչ բան կմնա», - զրույցի էությունը ներկայացրել է Վարդանյանը: Հինգ տարուց Վարդանյանը արձանագրել էր, որ սպասվածից քիչ գումար ունի, իսկ Խոդորովսկին պարծեցել էր, որ նախատեսածից տասն անգամ շատ է վաստակել:

«Դե, ամեն մեկին իր չափով», - նշել է հայտնի բանկիրը` հավելելով, որ ինքն այսքան ժամանակ թիկնապահ չի ունեցել, եւ դեռ 20 տարի առաջ ինքն իրեն խոստացել է, որ հենց թիկնապահ ունենա, կհեռանա բիզնեսից:

«Դրա գինը փողով չի չափվում: ամեն մեկն ինքն է ընտրում հաջողության կամ անհաջողության իր գնահատականը», - նշել է Ռ. Վարդանյանը: Պատասխանելով հարցին, թե  «Խոդորովսկու դեպքում Մարքսից ինչ շեղում է կատարվել», նա ենթադրել է, որ տեղի է ունեցել փողի դերի գերագնահատում:

Հիշեցնենք,  «ռուս թիվ մեկ բանտարկյալ»  Միխայիլ Խոդորովսկին  2005թ. 8 տարվա ազատազրկման էր ենթարկվել խարդախության եւ հարկերից խուսափելու համար: 2009թ. նոր գործով դատավարություն էր սկսվել եւ նրա ժամկետը երկարացվել էր մինչեւ 14 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ