News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 18-ին Երեւանում մեկնարկեց հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի օրակարգում ներառված են բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձեւավորմանն ուղղված հարցեր՝ շեշտադրելով հարկային եւ մաքսային քաղաքականության, արդար եւ հավասար մրցակցության եւ մտավոր սեփականության իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության ուղղությունները (Հայկական ատոմակայանի լիցենզիայի երկարաձգում եւ անվտանգության գծով աջակցություն, նոր ռեակտոր ներդնելու առաջարկ, հիդրոէներգետիկա եւ էլեկտրաէներգիայի ստացման այլ այլընտրանքային աղբյուրներ, ներգրավում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում):

Նիստի ավարտին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ