News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան բարձր է գնահատել Հայաստանում բարեփոխումները խորացնելու երկրի իշխանությունների վճռականությունը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսում:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուրջ ընթացող բանակցություններն, ըստ էության, ավարտվել են, իսկ փաստաթղթերը՝ վավերացվել: Ավելի վաղ նշվել էր, որ փաստաթղթերն ուժի մեջ կմտնեն  հաջորդ տարվա առաջին կեսին: Շարունակվում են բանակցությունները ԵՄ-ի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրերը կնքելու շուրջ: «Դա կարեւոր թխան մեր հարաբերությունների զարգացման համար: Հույս ունենք, որ պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա»,-ասել է դեսպանը:

Նշելով, որ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը տարածվում է հայ հասարակության մեծ խմբերի վրա, Հրիստեան ընդգծել է, որ դա Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականության ազդեցության վկայությունն է հասարակ քաղաքացիների վրա:

Նշենք, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը տարածվում է պաշտոնական պատվիրակությունների անդամների հարազատների, ուսանողների, սպորտային միջոցառումների մասնակիցների, տարբեր կոնֆերանսների եւ մշակութային միջոցառումների մասնակցող մասնագետների, գիտական աշխարհի ներկայացուցիչների, բուժման նպատակով Եվրոպա մեկնողների, գործարարների, լրագրողների եւ նրանց ուղեկցող անձնակազմի անդամների, ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաեւ համահայկական ծրագրերի մասնակիցների վրա: Բոլոր կատեգորիաների համար, բացառությամբ նրանց, ովքեր ազատված են վիզայի համար վճարում կատարելուց, վիզայի արժեքը 35 եվրո է, ինչը գրեթե կրկնակի ցածր է նախկին արժեքից:

Վիզան թույլ է տալիս Շենգենյան գոտու երկրում մնալ 90 օր: Որոշ կատերգորիաներ ազատված են վիզայի արժեքը վճարելուց, որոնց թվում են թոշակառուները, լրագրողները, հաշմանդակներն ու նրանց ուղեկցող անձինք, պաշտոնական պատվիրակության անդամները, ուսանողները, միջազգային սպորտային եւ համահայկական միջոցառումների մասնակիցները, գիտաշխատողները:

Բացի այդ, որոշ կատեգորիաների հնարավորություն է տրվում օգտվել մուլտիվիզային համակարգից՝ 1-5 տարի ժամանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ