News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-23-ը Հարավային Կորեայում կայացել է աստղագիտության միջազգային  17-րդ օլիմպիադան, որին մասնակցել է ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց աշակերտները նվաճել են չորս մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ եւ 2 բրոնզ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գեւորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաեւ հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար: Երեւանի ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտ Արսեն Ասլանյանն արժանացել է արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանը եւ Սիրանուշ Բաբախանովան` բրոնզե մեդալների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ