News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տասներեք տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Մեր պետականության կայացման գործում նրանց կատարածը, մեծ ներդրումն ու նվիրումն անմոռանալի եւ ուսանելի են։

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորները, զոհվածների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ դրեցին ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին նրանց հիշատակը։

«Այսօր հավաքվել ենք հարգանքի տուրք մատուցելու մեր պետական ու քաղաքական գործիչներին»,-լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Սա ոճրագործություն էր ազգի, պետու՛թյան նկատմամբ: ԱԺ-ի անունից դատապարտում եմ այս ոճրագործությունը եւ ցավ ապրում մեր գործիչների կորստի համար»:

Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը, շնորհակալություն հայտնեց խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանին՝ ոճրագործության զոհերի հիշատակն անմար պահելու, Ազգային ժողովում ամեն տարի հիշատակի արարողություն կազմակերպելու համար։.

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ