News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է սիրիահայերի բնակարանային ապահովության խնդրին: Նախարարը մարզպետներին առաջարկել է տեղեկություններ ներկայացնել մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներում վարձակալության հիմունքներով տրվող բնակարանների առկայության, ինչպես նաեւ  համայնքներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում Սփյուռքի նախարարություն ներկայացնել  պահանջվող տեղեկությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով սիրիահայերի մասնագիտական  հմտությունները` քննարկել տեղերում աշխատանքով ապահովելու հնարավորությունները:

Խորհրդակցությանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է մարզերում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ  եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի  ընթացքը: Նշվեց, որ  պարարտանյութի բաշխման աշխատանքները մոտենում են ավարտին, ընթացքի մեջ է  դիզվառելանյութի բաշխումը:  Անդրադարձ է եղել նաեւ առաջին վերարտադրության սերմացուի դիմաց գյուղացիական տնտեսությունների կողմից  պարտավորությունների կատարման ընթացքին ու  ցուցանիշներին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է աջակցել Գյուղատնտեսության  նախարարությունը ծրագրերի իրականացման հարցում:  

Քննարկվել են նաեւ մթերման գործընթացին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ մթերող կազմակերպությունների կողմից վճարումների ուշացման խնդիրն այսօր համայնքապետերը բարձրացրել են Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ, եւ կարեւորեց բերքի դիմաց վճարումների կատարումը:

Անդրադարձ է եղել նաեւ համայնքային բյուջեների վրա 2013 թ. հունվարի 1-ից  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման եւ նվազագույն  աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ազդեցությանը: Ա.Գեւորգյանը մարզպետներին հանձնարարել է աշխատել համայնքապետերի հետ, որպեսզի  կատարված օրենսդրական փոփոխությունները հաշվի առնելով` համապատասխան հաշվարկներ կատարվեն եւ  նախատեսվեն վճարման աղբյուրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ