News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ամենահեղինակավոր քաղաքական գործիչները նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն են: Նման արդյունքներ են ստացվել Հայաստանի ողջ տարածքում Gallup International Association-ի կողմից անցկացված հարցմանը:

Հոկտեմբերի 9- 20-ը ընկած ժամանակահատվածում Gallup International Association-ի կողմից դեմ առ դեմ հարցումների միջոցով իրականացվել են հետազոտություններ, հարցումների քանակն՝ 1067, լուծարքը կազմել է 3 տոկոս։ Հարցումների արդյունքները հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում ներկայացրին Gallup Interational Association կազմակերպության հայկական գրասենյակի նախագահ Արամ Նավասարդյանն ու հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։

Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցին, թե քաղաքական գործիչներին ով է առավել հեղինակավոր, հարցվածների 32 տոկոսը տվել է Սերժ Սարգսյանի անունը: Գագիկ Ծառուկյանը ստացել է 29 տոկոս: Նրան հաջորդում է Ռոբերտ Քոչարյանը՝ 9 տոկոս արդյունքով, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել են 3-ական տոկոս:  Մյուս թեկնածուները ստացել են աննշան ձայներ՝ 2 տոկոսի սահմաններում, եւս 7 տոկոսը դժվարանում է պատասխանել:

Հարցին,  եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ում օգտին կքվեարկեիք, պատասխանել են. Սերժ Սարգսյան 28 տոկոս, Գագիկ Ծառուկյան՝  19, Ռոբերտ Քոչարյան՝11. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 4, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 3,  Վարդան Օսկանյան՝ 3, Վահան Հովհաննիսյան՝ 1, Արթուր Բաղդասարյան՝ 1 տոկոս, դժվարանում է պատասխանել՝ 16 տոկոսը, ոչ մեկին՝ 11 տոկոսը։

Հարցին, թե ինչով է պայմանավորված հանգամանքը, որ չնայած սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններից դժգոհ քաղաքացիները նախապատվությունը տալիս են Սերժ Սարգսյանին, Նավասարդյանը նշեց, որ կոնկրետ ինքը քաղաքական դաշտում չի տեսնում կազմակերպված ու միասնական ընդդիմություն, ուստի գուցե դա է պատճառը, որ ժողովուրդը նույնպես չի կարողանում կողմնորոշվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ