News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետությունը  դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել  է պոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների վրա։ Այդ մասին ասվում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների ) միության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր եւ բնականաբար ավելի թանկ գնով, ինչը կբերի նաեւ ապրանքների գնաճի։  Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների ) միությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը  առաջացած խնդիրը Իրանի համապատասխան մարմինների հետ լուծելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ