News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` նոյեմբերի 7-ին,  տեղական ժամանակով 10.26-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել  է Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.52˚ եւ արեւմտյան երկայնություն 46.74˚:

Ըստ նախնական տեղեկատվության `երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում եւ Կապանում` 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում եւ Արարատում 2-3 բալ ուժգնությումբ:

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվելուն պես մի կապանցի զանգել էր NEWS.am-ի խմբագրություն եւ հայտնել այդ մասին: Նա պատմել էր, որ ուժեղ ցնցում է եղել, բարեբախատաբար, ավերածություններ չկան:  Քաղաքացու խոսքով` Իրանում տեղի ունեցած երկրաշարաժից հետո կապանցիներն արդեն «իմունիտետ» ունեն, բայց այս անգամ եւս նրանք լքել են շենքերը, երեխաները դուրս են եկել դպրոցի տարածքից եւ կանգնել բաց տարածքներում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ