News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 7-ի  առավոտյան իրանական Վարզագան քաղաքում (Արեւելյան Ադրբեջանի նահանգ)  տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 30 մարդ է տուժել:

Ինչպես հայտնում է իրանական FARS գործակալությունը,  վիրավորները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Տուժածների մեծ մասը դպրոցականներ են: Ստորգետնյա ցնցումները Վարզագանում գրանցվել են տեղական ժամանակով 09:55-ին: Արդեբիլում ցնցումները զգացվել են  5 բալ ուժգնությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի Սյունիքի մարզում: Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` նոյեմբերի 7-ին,  տեղական ժամանակով 10.26-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից  գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.52˚ եւ արեւմտյան երկայնություն 46.74˚:

նախնական տեղեկատվության `երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում եւ Կապանում` 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում եւ Արարատում 2-3 բալ ուժգնությումբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ