News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կկայանա հայկական արմատներով հանրահայտ երգիչ Գարուի հերթական համերգը:

Ինչպես գրում է «Երկրամասը»,  Գարուն ծնվել է կանադական Շերբուրք քաղաքում, հայկական ընտանիքում: Մինչ օրս Պիեռ Գարանը, ով աշխարհին հայտնի է որպես Գարու, հիշում է, թե տատիկն ինչպես էր իրեն հայերեն խոսել սովորեցնում: «Մեծերին պետք է հարգալից բարեւել», - ասում էր նա:

Ի դեպ, հենց տատիկն է Գարուին երգել սովորեցրել: Ընտանեկան լեգենդի համաձայն՝ տատիկը մի անգամ մանուկ Պիեռին գրկել է եւ կամաց ասել. «Մի օր այս ձայնը կանացի բազմաթիվ սրտեր կհուզի»: Եվ նա իրավացի էր:

Ինչ վերաբերում է երգչի բեմական կեղծանվանը, ապա ֆրանսերենից թարգմանաբար «Գարու» նշանակում է «հրեշ, փոխակերպուկ»: Այդպես նրան ընկերներն անվանել են գիշերային կենսակերպը նախընտրելու համար: Ժամանակին երիտասարդ երաժիշտը ելույթ է ունեցել Քվեբեկի ակումբներում, որտեղ էլ նրան լսել է բանաստեղծ Լյուկ Պլամոդոնը՝ Notre Dame De Paris մյուզիքլի հեղինակներից մեկը:

Պրոդյուսերները ոչ մի կերպ չէին կարողանում Քվազիմոդոյի դերակատար գտնել: Արդյունքում Փարիզի կոնգրեսների պալատում պրեմիերային այդ դերը կատարել է Գարուն: «Ամեն երեկո ես սապատավոր էի դառնում՝ ատելի, մերժված: Իսկ երբ հեռանում էի թատրոնից, զգում էի հանրության մեծ սերը»,-- հիշում է Գարուն:

Notre Dame De Paris մյուզիքլն արդեն վաղուց փակվել է, սակայն Գարուի հռչակը չի նվազել: Նա թողարկում է  սոլո ձայնասկավառակներ եւ հաջող ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ