News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով 13.45-ին, Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 28.530  եւ արեւմտյան երկայնության 46.790:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ