News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանը ներկայացնող երիտասարդ տաղանդ Դիանա Ադամյանը երկրորդ տեղն է գրավել պատանի երաժիշտների «Անագե զինվորիկ» միջազգային մրցույթի «Լարային նվագարաններ» անվանակարգում: Մրցույթը կայացել է նոյեմբերի 1-8-ը:

Մրցույթում տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ.

«Լարային նվագարաններ» անվանակարգ. 1-ին տեղ՝ Մարիա Արտեեւա, 2-րդ տեղ՝ Դիանա Ադամյան եւ 3-րդ տեղ՝ Մարիա Զիմինա:

«Փողային եւ հարվածային գործիքներ» անվանակարգ. 1-ին տեղ՝ Էրիկ Միրզոյան, 2-րդ տեղ՝ Վլաչեսլավ Կուզնեցով, 3-րդ տեղ՝ Ուլյանա Ժիվիցկայա:

Շնորհիվ վիրտուոզ կատարման, աղջնակին հաջողվել է շրջանցել բազմաթիվ մրցակիցների: Ի դեպ, մրցույթին մասնակցել է նաեւ երգչուհի Վալերիայի որդին՝ Արսենի Շուլգինը, ով եւս երկրորդ տեղն է գրավել «Ֆորտեպիանո» անվանակարգում:

Ինչպես հաղորդում է kp.ru-ն, «Անագե զինվորիկ-2012» միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը:

Հայտնի դիրիժորի ֆարեգործական հիմնադրամը մրցույթի մասնակիցներին մրցանակներ է հանձնել: Դիանա Ադամյանին բաժին է ընկել «Մոսկվան դիմավորում է ընկերներին» երաժշտական փառատոնին մասնակցելու հրավերը եւ անհատական կթաթոշակ:

Հիշեցնենք, որ «Անագե զինվորիկ» միջազգային մրցույթը հիմնվել է 12 տարի առաջ՝ Ռուսաստանի պետական հեռուստառադիոընկերության «Մշակույթ» հեռուստաալիքի ջանքերով: Իր գոյության տարիներին այդ մրցույթին մասնակցել են ավելի քան 500 տաղանդավոր երեխաներ՝ աշխարհի 30 երկրներից: Այս տարի արտասահմանցի պատանի երաժիշտները ներկայացնում էին Ֆրանսիան, Ուկրաինան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ը, Վյետնամը, Հայաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Լեհաստանն ու Նորվեգիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ