News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի եւ  Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Իդրիս Բարզանիի` նոյեմբերի 8-ին Էրբիլում կայացած հանդիպմանը քննարկվեցին առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման եւ զարգացման հարցեր: 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կողմերն անդրադարձան փոխգործակցության ուղղություններին եւ հեռանկարային ոլորտներին: Երկուստեք արձանագրվեց, որ առկա են համագործակցության  լայն հնարավորություններ`սկսած նավթագազային որոտից մինչեւ հայկական ապրանքատեսակների արտահանում իրաքյան շուկա:

Առանձնահատուկ կարեւորվեց էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում գործակցությունը: Կողմերը նշեցին նաեւ փոխայցելությունների կարեւորությունը, գործարար շփումների խրախուսումը, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:   

Անդրադարձ եղավ Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին նաեւ  Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներին հաղորդակից դարձնելու հնարավորությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ