News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 12-14-ին այցելելու է Պրահա եւ Բրյուսել, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Նոյեմբերի 12-ին Սահակաշվիլին կմասնակցի Պրայայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 58-րդ նիստին: Լիագումար նիստում նախատեսվում է Սահակաշվիլիի ելությը, հանդիպում կլինի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ:

Նախատեսվում են նաեւ Վրաստանի նախագահի հանդիպումները ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:

Հիշեցնենք, որ նույն օրերին Եվրոպա է մեկնում նաեւ Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին. նոեյմբերի 12 –ին Բրյուսելում նա բանակցություններ կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ, իսկ  նոյեմբերի 14-ին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ