News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Google-ը նոյեմբերի 12-ին նշում է ժամանակակից քանդակի հիմնադիրներից մեկի՝ Օգյուստ Ռոդենի ծննդյան տարեդարձը: Որոնիչի լոգոտիպի երկրորդ «o» տառը փոխարինված է քանդակագործի ամենահայտնի «Մտածողը» քանդակով:

Ֆրանսուա Օգյուստ Ռոդենը ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 12-ին Փարիզում: Մանուկ հասակում մաթեմատիկական հակումներ է ունեցել եւ ընդունվել  նկարչության եւ մաթեմատիկայի փարիզյան դպրոց:  Ռոդենի դեբյուտը տեղի է ունեցել 1864թ.  փարիզյան Սալոնում. նրա «Կոտրված քթով մարդը» գործը ձախողվել է: Ապագա քանդակագործին չեն ընդունել նաեւ  Գեղարվեստի դպրոց:  Այդ պատճառով էլ գրեթե 13 տարի Ռոդենը վաստակել է հարուստ առանձնատների համար դեկորատիվ քանդակներ ստեղծելով:

Դանտեի «Աստվածային կատակերգությունը» դարձել է ռոդենյան «Դժոխքի դարպասները» քանդակի հիմքը, որի վրա քանդակագործն աշխատել է ամբողջ կյանքում: Ռոդենին հռչակ բերած  «Մտածողը» ինչպես նաեւ նրա հայտնի «Համբույր», «Եվա» աշխատանքներն ընդամենը «Դժոխքի դարպասները» կոթողային ստեղծագործության էտյուդներն են եղել:  

Ինչպես եւ շատ ստեղծագործողներ, Ռոդենը եւս  բավական սիրառատ է եղել: Նրա մուսաներից էին երիտասարդ Կամիլա Քլոդելը եւ կյանքի ուղեկցուհի Ռոզ Բյորեսը, որը  վարպետին որդի էր պարգեւել, գրում է Calend.ru-ն:

Մեր օրերում Ռոդենի աշխատանքները կարելի է տեսնել Փարիզի, Ֆիլադելֆիայի, Նյու Յորքի, Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի թագարաններում: Օգյուստ Ռոդենը մահացել է 1917թ. նոյեմբերի 17-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ