News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԿՀՎ-ի հրաժարական տված նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսը սիրուհու հետ նամակագրության ընթացքում «Ալ  Կաիդայի» գրոհայինների հնարքն է կիրառել:

Telegraph-ը պարզել է, որ Պետրեուսի եւ Պոլա Բրոդաուելի համար Gmail-ում հասանելի փոստարկղ կար: Տեղեկության փոխանցման համար նրանք նամակներ են գրել եւ առանց ուղարկելու պահպանել սեւագրությունների թղթապանակում:

Այս տեխնոլոգիան «հետքեր» չթողնելու համար արդեն մոտ մեկ տարի է կիրառում են   «Ալ  Կաիդայի» գրոհայինները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետրեուսի եւ նրա սիրուհու հարաբերությունները ՀԴԲ-ի հետաքննության առարկա էին դարձել Թամփա քաղաքում բնակվող 37-ամյա Ջիլ Քելիի բողոքից հետո, որը Բրոդաուելից սպառնալիքներով նամակներ էր ստացել: Այսօր գործում ի հայտ է եկել եւս մեկ գործող անձ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ջոն Ալենը, որը կապ է ունեցել Ջիլ Քելիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ