News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր, նոյեմբերի 16-ին տեղական ժամանակով 03.58-ին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 15 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58˚ եւ արեւմտյան երկայնություն 46.82˚:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում եւ Կապանում 2-3 բալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ