News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայ-ֆրանսիական հարաբերությունները Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունեն: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին  հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա կարեւոր էր նաեւ նրանով, որ Հայաստանի նախագահը հանդիպեց, ոչ միայն Ֆրանսիայաի նախագահի, այլեւ վարչապետի, ԱԺ նախագահի հետ:

«Լիոնում նախագահը հանդիպեց նաեւ հայ համայնքի հետ։ Հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում է անցել: Ընդհանուր առմամբ այցը կարեւոր էր եւ տնտեսկան, եւ մշակութային առումներով»,- ավելացրեց Կարինե Աճեմյանը:

Արձագանքելով մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե նախագահի այցը Ֆրանսիա այնքան էլ հարթ չի անցել՝ նա ասաց, որ դա լրագրողական երեւակայության արդյունք է:

«Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում մեզ համար շատ ավելի լավ կլինի, եթե հայ համայանքը եւ մեր դիվանագետները շատ լավ  աշխատեն եւ լավ հարաբերություններ ձեւավորեն, քանի որ խոստումները մեզ արդեն չեն բավարարում»,- նշեց Կարինե Աճեմյանը:

Հարցին, թե ինչու այս հանդիպման ընթացքում Ցեղասպանությունը ժխտող բանձեւին չանդրադարձան երկրի ղեկավարները՝ Կարինե Աճեմյանն ասաց, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահի հետ հարաբերությունները ձեւավորման փուլում են եւ դա նախագահների առաջին հանդիպումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ