News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայության հեռացված աշխատակիցները սեփական՝ SvobodaNew ՝«Ազատություն ռադիոն աքսորում» կայքն են ստեղծել: Այդ մասին հաղորդվում է կայքի Facebook-յան էջում:

Նոր կայքը հիմնականում նվիրված է  «Ազատություն» ռադիոյի թիմի հեռացմանը եւ նախկին ռադիոկայանի փակմանը:

Կայքում հավաքվում են ինչպես  «Ազատություն ռադիոյի» նախկին աշխատակիցների, այնպես էլ հասարակական հայտնի գործիչների, ինչպես, օրինակ, Լյուդմիլա Ալեքսեեւայի կամ Միխայիլ Գորբաչովի քննադատական հոդվածները: Բացի դրանից, կայքում հաղորդվում է, թե որտեղ են աշխատանքի տեղավորվել հեռացված աշխատակիցները:  

SvobodaNew-ում նաեւ հայտնվում են ռադիոկայանում բարեփոխումներին նվիրված նյութեր եւ օրվա կարեւորագույն հասարակա-քաղաքական հրապարակումները, հայտնում lenta.ru-ն:

«Ազատության» ռուսական ծառայությունում փոփոխությունները սկսվել էին 2012թ. սեպտեմբերին: Նախկինում «Աշխարհի շուրջը» գլխավորած Մաշա Գեսենը նշանակվել էր ծառայության ղեկավար, իսկ  այնուհետեւ հայտնի էր դարձել կայքի խմբագրության եւ ռադիոկայանի  աշխատակազմի մեծ մասին աշխատանքից ազատելու մասին: «Ազատության» ղեկավարությունը դա բացատրել էր միջին  ալիքներից ռադիոկայանի հեռանալով եւ ձեւաչափի փոփոխությամբ: Նոյեմբերի 12-ին թողարկվել էր «Ազատություն ռադիոյի» նոր կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ