News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարության շենքում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, կայացել է Սեյրան Օհանյանի «Հայոց բանակի 20-ամյա ժամանակագրությունը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են Զինված ուժերի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:

Գիրքը նվիրված է հայոց բանակի կայացման պատմությանը, այն ներառում է 1988-ի փետրվարից մինչեւ մեր օրերը: Սա առաջին գիրքն է, որտեղ ներկայացված են հրամանատարական կազմի, ինչպես նաեւ նրանց լուսանկարները, ովքեր զգալի ներդրում են ունեցել Հայաստանի զինված ուժերի ստեղծման եւ զարգացման գործում: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

«Այդ գիրքը մեր մասին է, այն մասին, թե ինչպես է ստեղծվել մեր բանակը»,-նշել է պաշտպանության նախարարն իր ելույթում: Նրա խոսքով, հայոց բանակի առանձնահատկությունը նրա ժողովրդական բնույթն է: «Մեր բանակի պատմության մեջ արտացոլվել է բազում սերունդների զինվորական փորձը»,-ընդգծել է նախարարն ու հավելել. «Մեզ միշտ հաջողվել է հաջողության հասնել հենց կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ»:

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշել է, որ գիրքը կարեւոր նշանակություն ունի ժամանակակից պատմությունն ուսումնասիրելու տեսանկյունից: «Յուրաքանչյուր ազգ իր կենսունակությունն ապացուցում է զինվորական արվեստով եւ հաղթանակներով»,-նշել է Դեմոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ