News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի է ունեցել հայ կոմպոզիտորային արվեստի փառատոնի հանդիսավոր բացումը՝ նվիրված Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին եւ Հայ կոմպոզիտորների եւ երաժիշտների միության 80-ամյակին: Փառատոնն այս տարի կրում է «Չուխաջյան ֆեստ» անվանումը: Փառատոնի մեկնարկային համերգը կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: (ֆոտոռեպորտաժ)

Համերգի ծրագիրը բաղկացած էր երկու մասին, որտեղ հնչել են մեներգեր «Կարինե» եւ «Արշակ Երկրորդ» օպերաներից: Դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ, մենակատարներին նվագակցել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը:

«Ես տխրում եմ, որ Հայաստանում կոմպոզիտորական արվեստը ներկայացվում է միայն փառատոնի շրջանակներում: Ես ցանկանում եմ, որ այն իր լսարանը գտնի ամեն օր: Բարձր արվեստը, կտավի նման, շրջանակի կարիք ունի, իսկ այդ շրջանակը պետության վերաբերմունքն է, մեր երկրի նախագահի բարձր գնահատականը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Չուխաջյան ֆեստի» կազմակերպիչ եւ կոմպոզիտոների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ