News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սիրիահայերը Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար պետական տուրք չեն վճարի: Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 22-ին, որոշում ընդունեց օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Նշենք, որ ըստ գործող օրենսդրության՝ անձնագիր ստանալու պետական տուրքը 65 հազար դրամ է: Սակայն, ըստ ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացրած տեղեկանքի՝ այդ գումարի վճարումը բազմաթիվ սիրիահայերի համար խնդրահարույց է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ