News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղազախստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցին երկու օր անցկացրել է Բաքվի օդանավակայանում միայն այն պատճառով, որ նրա անձնագրում հայկական կնիք է եղել:

Բաքվի օդանավակայանի անձնագրային հսկողության ծառայության աշխատակիցները պարզապես թույլ չեն տվել «Բիլայն Ղազախստան» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Բայրամ Ազիզովին մուտք գործել Ադրբեջան:

Սկանդալային պատմությունը հայտնի է դարձել Twitter-ում Ազիզովի հրապարակումների շնորհիվ: «Ինձ ուղեկցեցին տարանցիկ գոտի եւ խլեցին անձնագիրս: Նրանք հրաժարվեցին կերակրել ինձ: Ադրբեջան էի մեկնել մի քանի օրով, սակայն պարզվեց, որ միայն մի քանի ժամով: Ինձ առաջին անգամ արտաքսում են երկրից»,-գրել է Ազիզովը:

Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների գործողությունները թելադրված են եղել նրանով, որ երիտասարդի անձնագրում Հայաստան մուտք գործելու կնիք է եղել: Արդյունքում նա օդանավակայանում է մնացել երկու օր առանց որեւէ օգնության: Բարեբախտաբար, Բայրամ Ազիզովին արտաքսել են եւ նա հիմա գտնվում է իր տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ