News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2012 թվականին աշխարհում 119 լրագրող է զոհվել՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: մամուլի միջազգային ինստիտուտի (International Press Institute, IPI) զեկույցում նշվում է, որ զոհված լրագրողների թվով այս տարին գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը, հաղորդում է Lenta.ru-ն:

Մամուլի միջազգային ինստիտուտն իր զեկույցում ներառում է բոլոր լրագրողներին, ովքեր զոհվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

2012 թվականին լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը դարձել է Սիրիան, որտեղ կառավարական զորքերի եւ ընդդիմադիր զինյալների միջեւ չդադարող մարտերի հետեւանքով արդեն զոհվել է 36 լրագրող:

Երկրորդ տեղում Սոմալին է, որտեղ այս տարի զոհվել է 16 թղթակից: Լրագրողների համար ամենավտանգավոր տարածաշրջաններ են համարվել Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան, իսկ լրագրողների համար ամենավտանգավոր երկրների շարքում IPI-ն նշել է Մեքսիկան, Պակիստանն ու Ֆիլիպինները:

Նախորդ տարի, Մամուլի միջազգային ինստիտուտի տվյալներով, աշխարհում զոհվել է 82 լրագրող, իսկ 2010 թվականին՝ 102 լրագրող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ